Գերմանիայում ճեպընթաց գնացքը՝ ICE–ն, բախվել է վարազներին եւ չի կարողացել շարունակել ընթացքը, հայտնում է Բեռլինի եւ Բրանդենբուրգի դաշնային ոստիկանությունը։

«Այս պահին Ռաթենով կայարանի շրջանում երկաթուղային հաղորդակցությունը խափանված է։ ICE գնացքը բախվել է վարազներին եւ, ցավոք, չի կարող շարունակել ընթացքը։ Մոտ 400 ուղեւոր տարհանվել է եւ ճանապարհը կշարունակի նոր գնացքով»,– ասված է ոստիկանության Twitter–ի էջում։

Berliner Zeitung–ը հայտնում է, որ բախման հետեւանքով ուղեւորները Բեռլին են հասել Բազելից մեկնող գնացքով եւ 4 ժամ ուշացումով։ Երթեւեկությունն այդ հատվածում վերականգնվել է միայն ուշ գիշեր։

Տուժածների մասին տեղեկություներ չկան։