Նոյեմբերի 14-ին, ժամը 11.07-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են հարսի` 1982 թ. ծնված Լիլիթ Ղ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային քարտեր եւ անձնագիր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: