Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման եւ զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։

Բացահայտվել է գողության 13, խարդախության 8, յուրացման, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: