WhatsApp մեսենջերի մասնագետների խումբը ձայնային հաղորդագրությունների պարզեցված ձայնագրում է փորձարկում, հաղորդում է  WABetaInfo-ն: 
Թեստային գործառույթը տարբերվում է նրանով, որ ձայնագրման ժամանակ խոսափողի նշանը սեղմելու կարիք չկա, որն առաջ երկար ձայնագրությունների ընթացքն անհարմար էր դարձնում:


Երբ օգտատերը սկսի ձայնագրումը, կես վայրկյան անց WhatsApp-ը կցուցադրի նորույթը: Ձայնագրությունը դադարեցնելու համար անհրաժեշտ կլինի մատը սահեցնել էկրանի վրայով եւ հաստատել վերջը: Ակնկալվում է, որ նոր ինտերֆեյսի գործարկումը մոտակա ամիսներին կլինի: