Facebook-ը ներկայացրել է Facebook Creator հավելվածը, որը վիդեոբլոգների վարման համար է նախտեսված: Այս մասին ընկերությունը նշում է իր պաշտոնական բլոգում, հաղորդում է Life-ը:

Հավելվածում կարելի է տեսանյութեր խմբագրել, ինչպես նաեւ շրջանակներ եւ ստիկերներ ավելացնել:

Բացի այդ  Facebook Creator-ում կարելի է ուրիշ սոցցանցերից մտնելով՝ տեսանյութի մեկնաբանութունները կարդալ եւ տեսանյութեր ներբեռնել:

Այսպիսով Facebook-ը ցանկանում է YouTube-ի տեսաբլոգերներին իր կողմը գրավել:

 Այժմ հավելվածը հասանելի է App Store-ում, Google Play-ում այն մոտ ժամանակներս կհայտնվի: