Ֆրանսիայի իշխանությունները կարող են Փարիզում անցկացնել Լիբանանի աջակցության միջազգային հանդիպումը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ելիսեյան պալատից նրանց աղբյուրը, Էմանուել Մակրոնի ու Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպման արդյունքներով , փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պատրաստ ենք անցկացնել Լիբանանի աջակցության խմբի հանդիպումը»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ հանդիպումը կարող է անցնել նախարարական մակարդակով, սակայն դրա ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։

«Մեր խնդիրն է անել ամեն ինչ Լիբանանի կայությունը ապահովելու համար։ Այս նպատակով նախագահը վերջին շաբաթներին մշտապես ուղիղ կապ էր պահպանում Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ու տարածաշրջանի մյուս երկրների առաջնորդների հետ»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Հարիրին, որը նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, անսպասելիորեն հրաժարական է տվել, գտնվելով Էր Ռիադում։ Նա հայտնել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Շատ դիտորդներ կասկածներ էր հայտնել, որ Էր Ռիադն է ստիպել Հարիրիին հրաժարական տալ, իսկ մի շարք լիբանանցի քաղաքական գործիչներ հայտնել էին, որ Հարիրիին հարկադրաբար են պահում Էր Ռիադում։ Սակայն Հարիրին հերքել է այդ պնդումները։

Սաուդյան Արաբիան Լիբանանը վերածում է Իրանի հետ մարտադաշտի. Սաադ Հարիրին խաղաքա՞ր է, թե՞ գլխավոր խաղացող (ֆոտո) 

Լիբանանի նախագահը Սաուդյան Արաբիային մեղադրել է Սաադ ալ Հարիրիին եւ նրա ընտանիքին պատանդ պահելու մեջ 

Սաադ Հարիրին առաջիկա օրերին Ֆրանսիա կժամանի 

Մակրոնը չնախատեսված այցով Սաուդյան Արաբիա է մեկնում