Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին նոյեմբերի 19-ի գիշերը իր վարորդի ծեծվելու մասին է հայտարարել: Այս մասին հաղորդում է Correspondent.net-ը:
«Երբ վերջին ասմվա ընթացքում Վրաստան են արտաքսվել իմ բոլոր թիկնապահներն ու լրագրողը, որն ուղեկցում էր ինձ ու լուսաբանում իմ գործունեությունը, ես այստեղ եմ մնացել իմ Վլադիմիր վարորդի հետ: Այսօր գիշերը երկու անհայտ անձ տան մոտ նրան դիմավորել են եւ ծեծել», –Facebook-ում գրել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ վարոդի կինը Օդեսայից զանգել է իրեն: Նրանք ոստիկանութուն եւ շտապ օգնություն են կանչել:
Հիվանդանոցում Վլադիմիրի մոտ ուղեղի ուժեղ ցնցում են ախտորոշել, նշել է Սաակաշվիլին:




























