Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 19-ին, ժամը 14:09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել՝ 1974 թ. ծնված Վ. Ս.-ի դին:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։