Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 19-ին, ժամը 22:46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել՝ 76-ամյա Լ. Պ.-ի դին: