Facebook-ը ներողություն է խնդրել իտալական մաֆիայի   «բոսերի բոսի»՝ Սալվատորե Ռիինայի ընտանիքից նրա մահվան կապակցությամբ ցավակցական փոստերը հեռացնելու համար:

Facebook-ի ներկայացուցիչը Associated Press-ին հայտնել է, որ մաֆիոզիի փեսայի էջից փոստերը սխալմամբ են հեռացվել այն բանից հետո, երբ օգտատերերը բողոքել են, որ դրանք խախտում են սոցցանցի չափանիշները: Վերանայելուց հետո սոցցցանցը վերականգնել է դրանք եւ ներողություն խնդրել:

Ռիինան մահացել է նոյեմբերի 17-ին: Այսօր նրա աճյունը Սիցիլիա է տեղափոխվել: Ընտանիքը նրան Կորլեոնեում է հուղարկավորել: