News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի բանտային հիվանդանոցում նոյեմբերի 17-ին՝ 04:00-ին, մահացել է ամենաազդեցիկ եւ չարամիտ մաֆիոզիներից մեկը՝ Սալվատորե (Տոտո) Ռիինան, որը հայտնի է Գազան եւ Կարճլիկ մականուններով, գրում է Corriere della Sera- ն: Նա վերջինն էր, ով «Բոսսերի բոսս» կարգավիճակն ուներ երբեմնի հզոր սիցիլիական կոզա նոստրա մաֆիայի մեջ: Քննիչները կարծում են, որ Ռիինան ներգրավված է հարյուրավոր սպանությունների մեջ:

Կորլեոնե քաղաքի (Պալերմո նահանգ) բնակիչ Տոտո Ռիինան մահացել է Իտալիայի Պառմա քաղաքում 87 տարեկան հասակում: Ռիինան երկու վիրահատություններից  հետո վերջին օրերին կոմայի մեջ էր գտնվում: Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օրլանդոյի համաձայնությամբ մահացող «կնքահորը» տեսնելու թույլտվություն ունեին միայն նրա հարազատները, հաղորդում է Newsru- ն:

Ավելի վաղ Ռիինայի փաստաբանները բազմիցս դիմել էին Իտալիայի Վճռաբեկ դատարան նրան ազատելու խնդրանքով, որպեսզի մահացու հանցագործը «արժանապատվորեն մահանալու» հնարավորություն ունենա: Տոտոն տառապում էր մի շարք ծանր հիվանդություններից `քաղցկեղ, Պարկինսոնի հիվանդության եւ սրտանոթային հիվանդություններ: Այնուամենայնիվ,  բոլոր նման միջնորդությունները  միշտ մերժվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սալվատորե Ռիինան, որը Կարճլիկ էր անվանվել իր կարճ հասակի պատճառով (ընդամենը 1.58 մետր) մաֆիայում իր կարիերան 18 տարեկան հասակում սկսեց: Այդ ժամանակ նա սովորական մարդասպան էր: 1958-ին Տոտոն մասնակցել է կոզա նոստրայի ղեկավար Միքելե Նավարայիի սպանությանը:

Նավարրայի սպանությունից  հետո սիցիլական մաֆիայի «բոսսերի բոսս» դարձավ Լեջիոն, որը 1974-ին կալանավորվել  եւ դատապարտվել էր: Այդ պահից Ռիինան դարձավ կոզա նոստրայի փաստացի առաջնորդը:

Կարճլիկը դարձավ կոզա նոստրայի ամբողջ պատմության  ամենավտանգավոր եւ ցինիկ առաջնորդը: Մի անգամ նա հրամայեց 13-ամյա մի տղայի սպանել, ինչը նույնիսկ մաֆիայի ներկայացուցիչների դժգոհությունը առաջացրեց:

Տոտոն կարող էր մարդուն ընթրիքի հրավիրել, սակայն իր ընդգծված սիրալիրոթյունը եւ հյուրասիրությունը մահվան դատավճիռ էին նշանակում: 

Դա նրա ոճն էր՝ ստիպել մարդուն թուլանալ եւ ամենանսպասելի պահին խեղդել:

Արտաքնապես սակայն ոչինչ չէր երեւում նրա դաժանությունից:

 «Նա շատ կրթված եւ ուշադիր է», - այսպես էին նրա մասին ասում մերձավորները:

1981-1983թթ.-ին Իտալիայում հակամարտություն բռնկվեց, որը Կլանի երկրորդ պատերազմ անվանումը ստացավ: Այս քրեական պատերազմի ժամանակ Ռիինա եւ Պրովենցանո մաֆիոզները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ամբողջ կոզա նոստրան:

Նույն ժամանակահատվածում՝ 1982 թ.-ին, Ռիինային բռնելու փորձ կատարեց կարաբիներների առաջնորդ Կարլոս Ալբերտո Դալա Քյեզան: Չորս ամիս անց նա փողոցում իր կնոջ հետ սպանվեց մարդասպաների կողմից: Այդ ժամանակ Կարճլիկից սկսեցին վախենալ նույնիսկ ԱՄՆ-ում: Վաշինգթոնը Ռիինային անվանել է աշխարհի ամենավտանգավոր հանցագործ, գրում է The Daily Mirror- ը:

Մաֆիայի ներսում իր իշխանության ամրապնդումից հետո Ռիինան իսկական ահաբեկչություն սկսեց:1984-ի դեկտեմբերի 23-ին Նեապոլ-Միլան գնացքում պայթյուն տեղի ունեցավ: Զոհվեց 16 եւ վիրավորվեց 266 մարդ: Այդ պայթյունը «Ամանորյա սպանդ» անվանումը ստացավ:

1900-ականներին իտալացի իրավապահները կարողացան մեծ հաջողություններ ունենալ մաֆիայի դեմ պայքարում: Դատավոր Ջովանի Ֆալկոնեն մաֆիայի մի քանի ղեկավարներին համոզեց խախտել կոզա նոստրայի «պատվի օրենսգիրքը» եւ քննիչների հետ համագործակցել:

1992-ին տեղի ունեցավ այսպես ասած Մեծ գործընթացը, որի ժամանակ 474 մարդուց 360-ը հանցավոր գործունեության մեջ մեղավոր ճանաչվեցին:

Մաֆիայի շատ ղեկավարներ ցմահ ազատազրկման դատապարտվեցին:

Դրան ի պատասխան՝ Ռիինան Իտալիային պատերազմ հայտարարեց՝ սպանելով դատավորների, դատախազների, ոստիկանների եւ քաղաքական գործիչների:

1992-ի մարտի 12-ին սպանվեց խորհրդարանական Սալվո Լիման: Մայիսի 23-ին ճանապարհին տեղադրված հզոր ռումբի պատճառով մահացավ Ջովաննի Ֆալկոնեն: Նրա հետ միասին մահացավ իր կինը, որը նույնպես դատական համակարգի աշխատակից էր եւ նրանց պահպանող երեք ոստիկանները:

Ֆալկոնեի լավագույն ընկերը եւ մաֆիայի դեմ պայքարող դատախազ Պաոլո Բորսելլինոն երկու ամիս անց՝ 1992 թ. հուլիսի 19-ին, պայթեցվեցին մեքենայի մեջ:

Ռիինան 1993-ի հունվարի 15-ին ոստիկանների կողմից կալանավորվեց:

«Պարոնյաք, դուք մեծ սխալ եք գործում», - այսպիսի բառերով նրանց դիմավորեց Կարճլիկը:

Մինչ այդ նա 24 տարի թաքնվում էր իրավապահ մարմիններից:

Նա մեղադրվեց 40 սպանությունների համար, որոնք նա անձամբ էր գործել: Իսկ քննիչները կարծում են, որ նա առնվազն 150 պատվիրված սպանությունների հետեւում է կանգնած:

Նրան 26 տարվա ազատազրկման դատապարտեցին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ