Նախագահական ընտրություններում պարտություն կրած բելառուսական ընդդիմության կողմնակիցները փորձում են ներխուժել կառավարության շենք, որտեղ գտնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ինչպես հաղորդում է բելառուսական պետական հեռուստաընկերությունը, շենքը պաշտպանում են հատուկ նշանակության ուժերը, որոնք մի քանի շարք են շարվել: Շենքին լրացուցիչ ուժեր են մոտենում: Կոտրված են կառավարության մուտքի հինգ դռները: Կոտրել են նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածու Վիտալի Ռոմաշեւսկու գլուխը: Վերջինս մասնակցում էր շենքի գրոհին: