Հայաստանում 1 շնչի հաշվով միջին ամսական եկամուտը 2009 թ. կազմել է 28 հազ. դրամ (մոտ 78 դոլար)։ Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ 2004 թ. համեմատ միջին եկամուտն անվանապես աճել է համարյա թե կրկնակի։
Համախառն եկամտի մեջ վարձու աշխատանքի տեսակարար կշիռը կազմում է մոտ 55 տոկոս կամ 15,3 հազ. դրամ (մոտ 42 դոլար)։
Բնակչության յուրաքանչյուր շնչի հաշվով 2009 թ. այլ երկրներից ստացվել է ամսական միջինը 2315 դրամ (մոտ 6,5 դոլար) տրանսֆերտ (օգնություն բարեկամներից)։ Իրականում՝ այլ վիճակագրական աղբյուրներ փաստում են, որ տրանսֆերտային գումարները առնվազն 10 անգամ գերազանցում են նշված մակարդակը։
Պետական թոշակների ու նպաստների գծով միջին ամսական եկամուտը վիճակագրական ծառայության կողմից գնահատվել է 5600 դրամ (մոտ 15,5 դոլար)





























