Իսպանիայի դատարանը չեղարկել է Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնի կալանքի օրդերը: Քաղաքական գործիչը Բելգիայում է, հայրենիքում նրան քրեական հետապնդում է սպառնում հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման հետ կապված խռովության կազմակերպման մեղադրանքով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Կատալոնիայի կառավարության նախկին նախարարները, ինչպես նախկինում, կարող են կանգնել դատարանի առաջ անջատողականության եւ օրինական կառավարությանը չենթարկվելու մեղադրանքներով, հայտարարել է Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լարենոն:

Լարենոյի խոսքով՝ Կատալոնիայի նախկին վարչապետ Պուչդեմոնը, որը Բելգիա է փախել, դեկտեմբերյան ընտրություններից առաջ Իսպանիա վերադառնալու ակնհայտ մտադրություն է հայտնել:

Իշխանությունից հեռացված Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը նոյեմբերին հանձնվել էր Բելգիայի իշխանություններին եւ ազատ էր արձակվել չհեռանալու ստորագրությամբ:

Իսպանիայի իշխանությունները Պուչդեմոնին եւ նրա գործընկերներին իշխանությունից հեռացրել էին հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումից հետո: Հանրաքվեի արդյունքները չէին ճանաչել ո՛չ   Մադրիդը, ո՛չ Բրյուսելը: