585 տարի առաջ՝ 1431 թ. հունվարի 1-ին, Վալենսիայի մոտակայքում գտնվող Հաթիվա վայրում ծնվել է Հռոմի պապ Ալեքսանդր VI–ը (Ռոդրիգո Բորջիա): Ռոդրիգո Բորգիային հիշում են որպես շվայտության, անսպառ ինտրիգների եւ թունավորման խորհրդանիշ: Ներկայացնենք նրա կենսագրության որոշ հետաքրքիր փաստեր:
Հռոմի պապի թալիսմանը


Պատմաբանները պնդում են, որ Ալեքսանդր VI-ը ուներ յուրահատուկ թալիսման, որի հետ կապված է եղել նրա ճակատագիրը: Երբ նա կարդինալ էր, մի գնչուհի նրան հմայիլ էր տվել եւ խոստացել, որ նա չի մահանա այնքան ժամանակ, քանի դեռ կկրի այն իր պարանոցին : Տարօրինակ է, բայց փաստ՝ իր մահվան օրը պապը այնքան կլանված էր իր հյուրերին սպանելու ծրագրով, որ պարզապես մոռացել էր թալիսմանը կապել: Եվ այդ մասին հիշել է այն ժամանակ, երբ անկարողություն է զգացել եւ մի քանի րոպե անց մահացել է։
Բազմազավակ հայրը


Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռոդրիգո Բորջիան տարբեր կանանցից ունեցել է ութ կամ ինը երեխա: Պոնտիֆիկի կենսագիրները պայմանականորեն նրանց բաժանում են նրանց, ովքեր Իսպանիա գնալուց առաջ ծնվել են նրա երկար տարիների սիրուհի Վանոցի դե Կատանեայից եւ նրանց, ովքեր ծնվել են այն բանից հետո, երբ նա դարձել է Պապ։ Համարվում է, որ Բորջիան երեք երեխա է ունեցել ոչ հայտնի կանանցից՝ Պեդրո Լուիսի, Ջիրոլամայի աղջկանից ու Իզաբելայից, ինչպես նաեւ չորս երեխա Վանոցիից՝ Ջովանին, Չեզարեն, Լուկրեցիան ու Ջոֆրեն։ Պոնտիֆիկի սիրուհին Ջուլիա Ֆարնեզեն հավաստիացրել է, որ նրանից աղջիկ է ունեցել։
«Անառակության հրեշ»

Ալեքսանդր VI հայտնի է իր բազմաթիվ սիրային կապերով: Բայց ավելի լուրջ սկանդալն կապված է Ռոդրիգոյի եւ դստեր Լուկրեցիայի արյունապիղծ կապի հետ: Լուկրեցիան ծնվել էր 1480 թվականին եւ կյանքի առաջին տարիներն անցկացրել էր մոր՝ Վանոցայի հետ: Հավերժական քաղաքում ասեկոսները հայտնում էին, որ Լուկրեցիան անկողին էր կիսում ոչ միայն հոր, այլ նաեւ եղբոր՝ Չեզարեի հետ: Աղջկան երեք անգամ ամուսնացրել էին, սակայն դա չէր օգնել շրջանցել սկանդալային ասեկոսեները։ Ժամանակակից պատմաբանները հավատում են, որ Լուկրեցիան անամոթ կուրտիզանուհի չէր եւ խոսակցություններն արյունապղծության մասին կարող են սեւ փիառ լինել: Բայց, իհարկե, նա սիրում էր հաճույք ստանալ եւ զվարճանալ. Վերածննդյան պապական արքունիքը կառավարելը ավելի հետաքրքիր էր, քան նստակյաց ու ճնշված ամուսնական կյանքը:
Թունավորողի հեղինակությունը

Ալեքսանդր VI–ի պապաության 11 տարիների ընթացքում մահացել են 27 կարդինալներ, 36–ն էլ այն աշխարհ են գնացել Հուլիոս II–ի օրոք։ Մասնագետները այս թվերը կապում են ոչ թե Բորջիայի կողմից հակառակորդներին սպանելու սովորության, այլ կարդինալների թվի ավելացմամբ։ Բորջիային ու նրա որդուն՝ Չեզարեին մեղադրում են կարդինալների գլխատումների մեջ նրանց սեփականությունը առգրավելու նպատակով։
Որքանով են ապացույցները վստահելի, հիմա դժվար է դատել, հատկապես որ այդ դարաշրջանի բժշկությունը այնքան զարգացած չէր, որ բացարձակապես հաստատ նշեր մահվան պատճառը: Համաձայն լուրերի` Բորգիան երկու պարզ մեթոդ է կիրառել հակառակորդից ազատվելու համար՝ ձեռքսեղմում եւ կողպեքի բացում։
Պապը իր աջ ձեռքի մատին ոսկե օղակ էր հագնում եւ ձեռքսեղմելիս թույնավորում էր: Նույն մեխանիզմը գործում էր զարդատուփը բացելիս: Հնչում էին նաեւ բացարձակապես անհեթեթ մեղադրանքներ՝ օրինակ խոզի թքով սպանությունները։ Թունավորելու վարկածի օգտին է խոսում այն խոստովանությունը, որն արել է Հուլիոս II–ի աղախինը, որ Հուլիոս II–ին Բորջիան թունավորել է։
Ինդուլգենցիայի վաճառք եւ ֆինանսական քաղաքականության

Երբ Ալեքսանդրը դարձավ Հռոմի պապ, գանձարանը դատարկ էր, եւ Մայր Աթոռի պարտքերը առնվազն 120,000 դուկատ էին: Նրա մահից հետո Ալեքսանդրը մեծ գումարներ էր թողել, որը խլել էր նրա որդին՝ Չեզարեն: Ինվուլգենցիան վաճառելու հայեցակարգը`մեղքերի ամբողջական կամ մասնակի քավումը, ճանաչվել էր դեռեւս 1343 թվականին: Քրիստոսի Ծննդյան 1500-ամյակը եւ նրա հետ կապված ինդուլգենցիայի վաճառքը համալրեցին գանձարանը: Նաեւ պաշտոնների վաճառքը բավականաչափ լցրեց գանձարանը՝ չնայած Ալեքսանդրը դատապարտել էր այդ մեթոդները: Օրինակ՝ 1503 թվականին ստեղծվել էր ութսուն նոր պաշտոններ, որոնցից յուրաքանչյուրը վաճառվել էր 760 դուկատով:
Այլ եկամտի աղբյուրներն էին առգրավումը, քրիստոնյաների շրջանում գանձվող տասանորդը եւ կարդինալների վճարները։
Կուրտիզանուհիների բանկետներ

Հռոմի պապի բոլոր կենացագիրները նշում են նրա անհավատալի ժլատությունը: Նա ոչ մի գումար չէր խնայում միայն իր ընտանիքի համար, բայց ընտանիքի ամենօրյա ծախսերը համեստ էին: Ֆերարյան դեսպան Բոկաչիոն նույնիսկ գրել էր, որ կարդինալները չէին սիրում պապական սեղանի շուրջ նստել, քանի որ շատ ժամանակ սեղանին միայն մեկ ճաշատեսակ էր: Այս ֆոնին զարմանալի էին կուրտիզանուհիների բանկետները: 1501 թ.-ին Ալեքսանդրի որդին՝ Չեզարեն, Վատիկանի իր բնակարանում, բոլոր սրբերի տոների նախօրեին ճոխ տոն էր կազմակերպել: Հատկանշական է, որ Հռոմի հիսուն կուրտիզանուհիներ հրավիրված էին հատուկ ճաշին եւ մերկ պարում էին ծառաների հետ:
Սխալմամբ մահ

Հռոմի Պապի մահը զարմանալի էր։ Ըստ վարկածներից մեկի՝ նա մահացել է անհեթեթ պատահականության պատճառով: 1503 թ. օգոստոսին Բորջիան եւ նրա սիրելի որդին՝ Չեզարեն որոշել էին սպանել երեք կարդինալների, եւ սովորության համաձայ՝ հրավիրվել էին նրանց ընթրիքի: Ընթրիքի բոլոր մասնակիցները դեսերտի համար պետք է վայելեին կիպրական գինի, եւ հյուրերին պետք է հրամցնեին թունավորված բաժիններ: Բայց մինչեւ դեսերտը կմատուցեին, Հռոմի Պապը եւ նրա որդին պատվիրել են գինի բերել, խոհարարն էլ խառնել է շշերը եւ բերել թունավորվածը: Ալեքսանդրն ու Չեզարենը սկսել են իրենց վատ զգալ: Հռոմի Պապը մահացել է տանջանքի մեջ, իսկ Չեզարենը կարողացել է փրկվել ցլի տաք արյան լոգանքների շնորհիվ: Սակայն կան այլ տարբերակներ եւս: Օրինակ, ենթադրվում է, որ Ալեքսանդրը ցրտահարվել է եւ ահավոր ջերմել է, որն էլ շուտով հանգեցրել է նրա մահվան: Կան նաեւ բամբասանքներ, որ Հռոմի Պապը կերել է իր որդու կողմից թունավորված խնձորը։




























