Լեգենդար ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովի տարեդարձի օրը ներկայացնում ենք նրա կյանքի ամենահետաքրքիր փաստերը:

Այզեկ Ազիմովը ծնվել է Սմոլենսկի մարզի Շահումյանի շրջանի Պետրովիչի բնակավայրում: Ծննդյան մոտավոր թիվը 1920 թվականի հունվարի 2-ն է: Ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ հրեական եւ գրիգորյան օրացույցների տարբերության պատճառով: Ծնվելիս նրան անվանակոչել են Իսահակ Յուդովիչ Օզիմով: 1923 թվականին նրա ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, եւ Այզեկ Ազիմով անունը ձեռք է բերել ամերիկյան հնչերանգով ընթերցելու հետեւանքով:

Ազիմովը կլաուստրոֆիլ էր՝ ի տարբերություն կլաուստրոֆոբների, որոնց համար ամեն անգամ վերելակ նստելը խուճապի մատնվելու լուրջ առիթ է, գրողը սիրում էր գտնվել ոչ մեծ փակ տարածքներում:

Մինչեւ 1967 թվականը Ազիմովին խորհրդային լրտես են համարել, հետագայում բոլոր մեղադրանքները հանվեցին:

Այզեկ Ազիմովը գրել է 500 գիրք: «Նա 4 էլեկտրական գրամեքենա ունի, կարող է տպագրել միանգամից 4 գիրք՝ 2 ձեռքերով եւ 2 ոտքերով»,- այս առիթով կատակով ասել է Արթուր Քլարքը:

Նա է ստեղծել «ռոբոտեխնիկա» իսկական գիտական տերմինը:

Հեղինակի պարադոքսալ եւ տրամաբանական մեջբերումներն ենք ներկայացնում, որոնք գրամեքենայով տպագրվել են վարագուրված պատուհաններով խաղաղ սենյակում:

Դիետիկի առաջին կանոնը՝ եթե դա համեղ է, ձեզ վնասակար է:

Յուրաքանչյուրն ազատ է հավատալու ինչին ուզում է: Ես դեմ եմ միայն, երբ բոլորին ստիպում են հավատալ ինչ-որ միեւնույն բանի:

Անքնությունն այն է, երբ չես կարողանում քնել, երբ անգամ արթնանալու ժամանակն է:

Բարձրյալը բոլորիս սիրում է, բայց մեզնից ոչ մեկով հիացած չէ:

Ի տարբերություն շախմատի՝ կյանքում խաղը շարունակվում է նաեւ մատից հետո:

Երկրագնդի վրա մարդիկ պետք է բարեկամներ լինեն: Չեմ կարծում, թե հնարավոր է բոլոր մարդկանց ստիպել միմյանց սիրել, բայց կցանկանայի մարդկանց միջեւ ատելությունը ոչնչացնել:

Արդյոք փորձո՞ւմ եմ Աստծուն գտնել: Աստված ինձնից խելացի է: Թող ինքը փորձի ինձ գտնել:

Համոզված եմ՝ ապագայում գիրքը ոչ մի բանով չի փոխարինվի՝ ճիշտ այնպես, ինչպես անցյալում ոչինչ չի կարողացել նրան փոխարինել:

Եթե Աստվածաշունչն ուշադիր կարդաք, ապա կհամոզվեք աթեիզմի իրավացիությանը:

Աստվածաշնչի համաձայն՝ աշխարհստեղծման ժամանակակից տեսությունը այսպես է հնչում՝ իբր այն ստեղծողը նստել ու ամբողջ գիշեր խմել է:

Եթե մարդիկ միմյանց սիրում են, ապա միեւնույն չէ՞ որն է այդ սիրո պատճառը:

Ֆանտաստ կլաուստրոֆիլ. «լրտես», որը հորինել էր «ռոբոտեխնիկա» տերմինը