Հունվարի 3-ին աշխարհում արտասովոր տոն են նշում՝ Կոկտեյլների ձողիկի ծննդյան օրը։ Ձողիկը խողովակի տեսքով հարմարանք է, որով կարելի է խմել ցանկացած ըմպելիք։
Ի սկզբանե, կոկտեյլների ձողիկները պատրաստում էին ծղոտից, ավելի ճիշտ՝ հատիկավոր կուլտուրաների սնամեջ ցողուններից , հայտնում է Calend–ը։
Կոկտեյլի համար առաջին արհեստական ձողիկը ստեղծել է ամերիկացի ձեռներեց Մարվին Սթոունը, թղթե ծխախոտային մուշտուկների արտադրամասի սեփականատերը։
1988-ի հունվարի 3-ին Մարվին Սթոունը պատենտավորել է իր գյուտը՝ Վաշինգթոնի պատենտի բյուրոյում ստանալով կոկտեյլներ եւ այլ հեղուկներ ըմպելու թղթե ձողիկի № 375962 պատենտը: Իսկ արդեն 1890-ին այդ ձողիկների արտադրությունը դարձել է նրա հիմնական բիզնեսը, ընդ որում՝ սկզբնական շրջանում ձողիկները ձեռքով էին պատրաստում։ Միայն 1906 թվականին է ստեղծվել թղթե ձողիկների արտադրման ավտոմատ սարքը։




























