Հունվարի 4-ին նշվում է սըր Իսահակ Նյուտոնի՝ ձգողականության «հոր», իր ժամանակների հանճար-տեսաբանի եւ, թերեւս, XVII դարում Եվրոպայում ամենահայտնի անձնավորության ծննդյան օրը։ 374 տարի առաջ անգլիական Վուլսթորփ գյուղում ծնված հանճարեղ փիլիսոփան, մաթեմատիկոսը, աստղագետը եւ ֆիզիկոսը դրեց դասական մեխանիկայի հիմքը, բացատրեց մոլորակների պտույտը Արեւի շուրջ ու Լուսնի պտույտը Երկրի շուրջ։ Նյուտոնի ամենահայտնի հայտնագործությունը տիեզերական ձգողականության մասին օրենքն է, որի շնորհիվ գիտնականին անվանում են «ձգողականության հայր»։
Ներկայացնում ենք Իսահակ Նյուտոնից 10 մեջբերում կյանքի, գիտության, կրոնի, իրերի բնության ու նույնիսկ բուսակերության մասին
• Եթե ես մյուսներից հեռուն եմ տեսել, ապա հսկաների ուսերին կանգնած լինելու շնորհիվ։
• Հանճարը մտքի համբերությունն է, որ կենտրոնացած է մի որոշակի ուղղությամբ։
• Ես չգիտեմ ինչպես է ինձ աշխարհը ընդունում:Ինքս ինձ ես միշտ մի տղա եմ թվացել, որը խաղում է ծովի ափին՝ ուրախանալով գեղեցիկ քարերի եւ խեցիների փնտրտուքով այն ժամանակ,երբ ճշմարտության հսկայական օվկիանոսը գտնվում էր իմ առջեւ բոլորովին չհետազոտված։
• Ցանկացած գիտության ուսումնասիրության համար անհրաժեշտ են օրինակներ, դրանք կանոններից ավելի օգտակար են։
• Փորձի ձեռքբերումը այն չէ, ինչ տեղի է ունենում մարդու հետ։ Դա այն է, ինչ մարդն անոմ է այն ժամանակ, երբ իր հետ ինչ-որ բան է տեղի ունենում։
• Բնությունը առավելագույնս պարզ է՝ այն չի պճնվում ավելորդություններով։
• Հիպոթեզներ չեմ հորինում։
• Փիլիսոփայության մեջ այլ իշխող, քան ճշմարտությունն է, չի կարող լինել ․․․ Մենք պարտավոր ենք կանգնեցնել Կեպլերի, Գալիլեյի, Դեկարտի ոսկուց պատրաստված արձանները եւ նրանցից յուրաքանչյուրի վրա գրել՝ «Պլատոնը մեր ընկերն է, Արիստոտելը նույնպես, սակայն մեր գլխավոր ընկերը՝ ճշմարտությունն է»։
• Մշտական հիվանդության բազում տարիներից հետո բուսական դիետան ինձ տվեց վերջապես այն թեթեւությունը, որը հույս ունեի ստանալ դեղամիջոցներից, եւ տառապյալների հանդեպ ունեցած կարեկցանքից ելնելով՝ իմ մոտ ուժեղ ցանկություն առաջացավ մյուսներին տեղեկացնել իմ օգտավետ փորձությունների արդյուքների մասին։ Մյուս կողմից ես ուզւոմ էի իմ ուժերի ներածին չափով նպաստել նախապաշարմունքների վերացմանը, որի դեմ մարդկությունը պայքար է մղում եւ որի հետ են կապված այնպիսի հարցեր, որոնք սերտ հարաբերություններ ունեն մարդկանց առողջության ու երջանկության հետ։
• Ոչ մի գիտություն չունի այնքան փաստարկներ, որքան Աստվածաշնչի ուսուցումները։




























