ԱՄՆ դաշնային դատավոր Ալեքս Կոզինսկին հրաժարական է տվել նվազագույնը 15 կանանց կողմից սեռական բռնության մեջ մեղադրվելուց հետո։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ վկայակոչելով փաստաբանին ուղղված նրա նամակը։
«Այն, որ ես իմ աշխատողներից որեւէ մեկին ստիպել եմ անհարմար զգալ, ինձ վշտացնում է, ես երբեք նման մտադրություն չեմ ունեցել։ Դրա համար ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում»,-ասված է 67-ամյա Կոզինսկիյի նամակի մեջ։
Նա նաեւ հայտարարել է, որ չի կարող մնալ դաշնային դատավորի պաշտոնում եւ միաժամանակ «պայքար մղել այդ ճակատամարտում»:
«Այսպիսով, ես որոշում եմ հրաժարական տալ, որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես», - ավելացրել է Կոզինսկին, հաղորդում է Gazeta-ն։




























