Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Լեւոն Մեքարանաշվիլին մեղադրվում է կեղծ անձնագրով ՀՀ պետական սահմանը հատելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լեւանը 2016թ.-ին Վրաստանից առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Ուկրաինա մեկնելու նպատակով Հայսատանում ձեռք է բերել իր նկարով, սակայն ուրիշի կենսորոշիչ տվյալներով կեղծ անձնագիր և 2017թ. սեպտեմբերին Հայաստանից մեկնել է Ուկրաինա: Հանցագործությունը բացահայտվել է Ուկրաինայի ԱԱԾ աշխատակիների կողմից և վերջինս վերադարձվել է Հայաստան:

Վրացի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: