Brexit-ի հարցով ԵՄ հատուկ բանագնաց Միշել Բարնիեն բացառել է առեւտրի հատուկ համաձայնագրի ստորագրումը, որի հույսն ունի Լոնդոնը: Այս մասին հայտնում է EUobserver-ը:
Բարնիեն հայտարարել է, որ ֆինանսական ծառայությունները չեն կնքվի առեւտրի համաձայնագրով, քանի որ դա ազատ առեւտրի մասին ինչ-որ համաձայնագրի մաս չէ:
«Չկա առեւտրի համաձայնագիր, որը բաց է ֆինանսական ծառայությունների համար, այն գոյություն չունի»,- ասել է Բարնիեն:
Սա նշանակում է, որ բրիտանական բանկերն ու ֆինանսական ընկերությունները կզրկվեն այն «անձնագրերից», որոնք թույլ էին տալիս ԵՄ-ում ազատ առեւտուր իրականացնել:
Մեծ Բրիտաիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 19-ին անցկացրել է կառավարության առաջին նիստը՝ նվիրված այն հարցին, թե ինչ համաձայնագիր է ցանկանում ԵՄ-ից ստանալ Brexit-ից հետո:
Ավելի վաղ Brexit-ի հարցով բրիտանացի նախարար Դեւիդ Դեւիսը հայտարարել էր, որ Բրիտանիան ցանկանում է ԵՄ-ից առեւտրի համաձայնագիր ստանալ, որը կներառի Ճապոնիայի, Կանադայի եւ Հարավային Կորեայի բլոկի համաձայնագրերի լավագույն տարրերը, ինչպես նաեւ ֆինանսական ծառայությունները:




























