Լիբանանի Դամուր քաղաքի վարչակազմը 8 մետրանոց տոնածառ է տեղադրել՝ բաղկացած հինգ հազար բանաններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Տոնածառի համար օգտագործվել է 1,2 հազար կիլոգրամ բանան։ «Ստացվել է ութ մետրանոց ամանորյա տոնածառ։ Հաջորդ տարի ավելի մեծը կանենք»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Երբ բանանները հասնեն, իսկ տոնածառը դեղին դառնա, Դամուրի քաղաքապետարանը պտուղները նվիրի բնակիչներին։

Լիբանանյան քաղաքների վարչակազմերն ավանդաբար մրցում են իրար հետ, թե ում տոնածառն ավելի օրիգինալ կլինի։ Լիբանանի հյուսիսի Բիբլոս քաղաքի տոնածառները բազմիցս հայտնվել են աշխարհի ամենագեղեցիկ տոնածառերի տասնյակներում։