Texas Rangers բեյսբոլային թիմի խաղացող Քոուլ Հեմելսը կնոջ՝ Հեյդիի հետ իր առանձնատունն ու 100 ակր հողը Միսսուրիի հարավ-արեւմուտքում նվիրաբերել են բարեգործությանը, հաղորդում է USA.one-ը։
AP-ի փոխանցմամբ, առանձնատանը ճամբար է լինելու հատուկ կարիքներ եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների, նաեւ նրանց եղբայրների եւ քույրերի համար։
Realtor.com-ի տվյալներով, տան մակերեսը ավելի քան 32 հազար քառակուսի ոտնաչափ է, մարզիկն այն գնել էր 9 մլն 418 հազար դոլարով։
Քոուլ Հեմելսը հայտնել է, թե ինքն ու կինն ուղղակի ցանկանում էին իրականացնել իրենց մանկական երազանքը զգացին, որ պետք է անեն դա։




























