Շոտլանդիան դարձել է առաջին բրիտանական շրջանը, որն արգելել է վայրի կենդանիների օգտագործումը «թափառող» կրկեսի ծրագրերում: Այս մասին որոշել է տեղական խորհրդարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս 19 երկիր է արգելել վայրի կենդանիների օգտագործումը «թափառող» կրկեսի ծրագրերում կամ խորհրդարան է ներկայացրել համապատասխան օրինագծեր: Դրանք են՝ Ավստրիա, Բոլիվիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կիպրոս, Սալվադոր, Հունաստան, Իսրայել, Մալթա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Պարագվայ, Պերու, Պորտուգալիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սինգապուր, Սլովակիա եւ Սլովենիա: