103 տարի պահանջվեց 1914-ին Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ անհետացած առաջին ավստրալական սուզանավի բեկորները գտնելու համար, հաղորդում է BBC- ն:
Սուզանավում 35 մարդ է եղել` բրիտանացի եւ ավստրալացի նավաստիներ:
Ընդհանուր առմամբ 13 արշավախումբ է զբաղվել սուզանավի որոնումներով, սակայն միայն վերջինիս հաջողվեց այն Դյուկ օֆ Յորք կղզիների մոտակայքում գտնել:
Արշավախումբն որոնումների համար օգտագործել ստորջրյա դրոն, որը հետազոտել է ծովի հատակը:
Բեկորները հայտնաբերվել են 300 մ խորության վրա:




























