Մեծահասակների համար CamSoda կայքը գործարկել է BitCast-ի ինտերակտիվ հարթակը, որը թույլ է տալիս օգտվողներին միացնել կրիպտոարտարժույթի աճը սեքս-խաղալիքներին: Այս մասին հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Next Web-ը:

CamSoda-ի մասնագետները հատուկ խաղալիքներ են մշակել, որոնք իրական ժամանակում արձագանքում են թվային արժույթի աճին. որքան բարձր է գինը, այնքան ավելի ուժեղ է դողդողում սեքս-գաջեթը եւ հակառակը: «Որքան շատ գումար՝ այնքան ավելի մեծ հաճույք»,- մանրամասնում են հրապարակման հեղինակները: Նշվում է, որ խաղալիքները արձագանքում են ոչ միայն բիթկոինի, այլ նաեւ՝ Ethereum-ին եւ Litecoin-ին: Մնացած կրիպտոարժույթների տերերը ստիպված կլինեն դողդողման աստիճանը ձեռքով կարգավորել:

CamSoda-ի փոխնախագահ Դարին Փարքերը (Daryn Parker) նշում է, որ համացանցի օգտվողները անընդհատ հետեւում են բիթկոինի աճին: «Մենք որոշեցինք նրանց առաջարկել նույն գործողության հետ միասին նաեւ սեռական հաճույք ստանալ»,- ասել է Փարքերը: «Փաստորեն, գների բարձրացումը կմեծացնի ձեր օրգազմների քանակը», - ավելացրել է վերջինս՝ նշելով, որ մեծահասակների համար կայքի այցելուները կարող են օգտագործել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար նախատեսված խաղալիքներ: