Լոս Անջելեսում մահացել է աշխարհի ամենատարեց կինը` 115-ամյա Գերտրուդ Բեյնսը: Նա ծնվել էր 1894 թվականի ապրիլի 6-ին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Բժիշկները նշում են, որ նրա մահվան պատճառը սրտի նոպան է եղել: Նրանց ներկայացմամբ, մահվանից երկու օր առաջ տարեց կնոջ առողջությունը հիանալի է եղել, անգամ հաճախակի ժպտացել է: Գ. Բեյնսը ճանաչվել է ԱՄՆ-ում 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցած ամենատարեց ընտրողը, ով քվեարկել է Բարաք Օբամայի օգտին:
Նշենք, որ աշխարհի ամենատարեց կնոջ կոչումը Գ. Բեյնսն ստացել է 2009 թվականի հունվարին, երբ Պորտուգալիայում մահացել էր 115-ամյա Մարիա Դի Ժիսուսը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ աշխարհի ամենատարեց կինը համարվում է Ժան-Լուիզ Կալմանը, ով 1977 թվականին մահացել է ֆրանսիական Արլե քաղաքում` 122 տարեկան հասակում:




























