ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քերն շրջանի իշխանությունների ներկայացուցիչները ընտրում են այն անձին, ում կհանձնեն մոլագար մարդասպան Չարլզ Մենսոնի դին, հաղորդում է  «Լենտա»-ն` վկայակոչելով Los Angeles Times-ը:

Ըստ բարբերականի՝ սերիական մարդասպանի դիակը ստանալ հինգ ցանկացողների շարքում են Կալիֆորնիա, Վիկտորիա, Իլինոյս եւ Ֆլորիդա նահանգների բնակիչները: Նրանցից մեկը` Մենսոնի նամակագրության ընկերն է, թեկնածուների թվում կա նաև իրեն Մենսոնի թոռը կոչող մեկը:

Տեղեկացվում է, որ խնդիրը առաջացել է ոչ միայն նրա շուրջ, թե ում տալ աճյունը թաղման համար, այլ նաև՝ հենց թաղման վայրի: Մինչ բանտում հայտնվելը Մենսոնը ապրել է Լոս Անջելեսում, նրան ձերբակալել են Ինյո շրջանում, բանտարկությունը անցկացրել է Քինգս շրջանում և մահացել՝ Քերնում: «Դա շատ տարօրինակ իրավական հարց է»,- հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկը:

Չարլզ Մենսոնը մահացել է նոյեմբերի 20-ին: Իր մահից չորս օր առաջ նրան բանտից տեղափոխել էին հիվանդանոց:

Մահացել է հայտնի սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը

Սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը մահվան շեմին է. մի քանի փաստ նրա արտասովոր կյանքից