ԱՄՆ-ում ցանցային չեզոքության չեղարկումը կարող է անվճար պոռնոգրաֆիայի վերացմանը հանգեցել, հաղորդում է The Independent-ը:
Փորձագետները համոզված են, որ խոշորագույն համացանցի մատակարարները առաջին հերթին կսահմանափակեն պոռնո կայքերի արագ մուտքը եւ հավելյալ վճար կպահանջեն, որպեսզի այցելուներն իրենց սովոր արագությամբ կարողանան հոլովակները ներբեռնել: Սա կհանգեցնի պոռնո հոլովակների դիտման համար վճարի ներդրմանը:
«Ցանցային չեզոքության չեղարկումը ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում պահպանողական ռեժիմի հաստատման առաջին քայլն է: Դա կանդրադառնա ոչ միայն պոռնոգրաֆիային, այլեւ սեքսուալության մասին պատկերացումներին», — ասել է xHamster-ի ներկայացուցիչ Ալեքս Հոքինսը:



























