Նոր Զելանդիայում Տարանակի հրաբուխը տեղական իշխանությունների նախաձեռնությամբ մարդու իրավունքներ է ստացել, հաղորդում է The Guardian-ը:

Պետության կառավարությունը մաորի ութ ցեղերի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, ըստ որի լեռը պաշտոնապես ճանաչվել է իրավաբանական անձ՝ մարդու իրավունքներին համարժեք իրավունքներով:

Այժմ հրաբխին հասցված վնասը հավասարեցվում է մաորի ցեղին հասցված վնասին:

Փաստաթուղթն անհրաժեշտ է ոչ միայն լեռների եւ ցեղերի միջեւ պատմական եւ տարածքային կապն ընդգծելու համար, այլ առաջին հերթին բնական օբյեկտի պաշտպանության համար: