Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքի հետեւանքով օրեր առաջ տեղի ունեցած բնապահպանական աղետի վերաբերյալ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի շտապում դիրքորոշում հայտնել:

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն Արծվիկ Մինասյանը նշեց, որ տեսչությունը վարույթ է հարուցել եւ հորդորեց սպասել ուսումնասիրության արդյունքներին:

«Հարուցված վարույթի ուսումնասիրությամբ պարզ կդառնա՝ պատասխանատվությունը կլինի քրեական, թե վարչական»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կոմբինատի թափոնները տեւական ժամանակ է լցվում են Դեբեդ գետը. գետի ջուրն ամբողջությամբ թափոնով է պատված, ինչը բնապահպանների վստահեցմամբ, իսկական բնապահպանական աղետ է:  Ախթալայի բնակիչներից մեկը մեզ հայնել էր, որ արդեն 10 օր է, ինչ սելաֆատարով պոչամբարի թափոնները լցվում են Դեբեդը: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից մեկնաբանություն ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց: