ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 58-ամյա բնակչուհի Մերի Հորոմանսկին Սուրբ Ծնունդին տհաճ անակնկալ է ստացել:
Համացանցում ստուգելով էլեկտրականության ամենամսյա վճարումները՝՝ նա տեսել է, որ 284 մլրդ դոլարի պարտք ունի, հաղորդում է USA.one-ը:
Դրանից հետո կնոջ որդին զանգահարել է ընկերություն: Պարզվել է, որ սխալ է տեղի ունեցել: Պարտքը կազմել է 284,46 դոլար, հավանաբար աշխատակիցը գումարը մուտքագրելիս սխալ է նշել:
«Իմ աշխատանքի ընթաքցում ես չեմ հիշում դեպք, որ ցուցմունքը միլիարդ դոլարի հասներ», - ասել է Penelec-ի մամուլի քարտուղար Մարկ Դուրբինը:
Մերին խոստովանել է. այս դեպքից հետո որդուն խնդրել է Սուրբ Ծնունդին իրեն կարդիոմոնիտոր նվիրել:




























