Կործանարար կլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ 2100-ին տարեկան Եվրամիության երկրներ ժամանող միգրանտների թիվը մի քանի անգամ կավելանա եւ կհասնի մեկ միլիոնի: Ներկայիս գլոբալ միտումների ուսումնասիրման հիման վրա այս եզրակացությանը հանգել են  Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գիտնականները, գրում է ՏԱՍՍ-ը:

Կլիմայի փոփոխություննները կհանգեցնեն մեծ թվով երաշտների, ջրհեղեղների, փոթորիկների եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման: Այս գործոնները, հավանաբար, զգալիորեն կխոչընդոտեն գյուղատնտեսական գործունեությանը:

Այս գլոբալ ազդեցությունը կզգացվի նաեւ Եվրոպայում, սակայն միջին ջերմաստիճանը, հարաբերական բարեկեցությունը եւ ժամանակակից ենթակառուցվածքը կնպաստեն բացասական միտումների կանխմանը եւ ներգաղթյալների համար աշխարհամասն ավելի գրավիչ կդարձնեն: