Թուրքիայի Աֆյոնքարահիսարի շրջանում 11-ամյա աղջիկը փորի շրջանում ցավերի համար դիմել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա հղի է։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ 11-ամյա աղջիկը ծնողների հետ փորի շրջանում գանգատներով հիվանդանոց է գնացել։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նա 2.5 ամսական հղի է։ Բժիշկներն անմիջապես ոստիկանություն են կանչել։

Հոգեբանի ներկայությամբ ոստիկանությունում աղջիկը խոստովանել է, որ իր դասընկերը իրեն խաբեությամբ տարել է լքված մի շենք եւ բռնաբարել։

Ոստիկանությունը ձերբակալել է դասընկերոջը, իսկ դատախազի հրահանգով բժիշկները ընդհատել են հղիությունը։