Toshiba- ն Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ուսումնասիրման համար նոր սարք է ներկայացրել: Դա մոտ 13 մետր բարձրությամբ աստղադիտակ ռոբոտ է, որի ծայրին շարժական մեխանիզմով տեսախցիկ է ամրացված, հաղորդում է Phys.org-ը:
2011 թվականին երկրաշարժի հետեւանքով Ֆուկուսիմա -1 ատոմակայանում երեք էներգաբլոկները անջատվեցին: Երկրաշարժին հաջորդած ցունամին ոչնչացրեց արտաքին եւ պահուստային էներգիայի մատակարրարման համակարգերը:
Մի քանի օրվա ընթացքում դա երեք էներգաբլոկներում պայթյունի եւ ճառագայթային խոշոր վթարի հանգեցրեց, որը միջուկային իրադարձությունների միջազգային սանդղակում առավելագույն աստիճան ստացավ եւ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարին հավասար աղետ համարվեց:




























