Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգում վթարի է ենթարկվել Ստամբուլ-Բաքու միջքաղաքային ավտոբուսը։
Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը, որի հետեւանքով ավտոբուսը շրջվել է եւ դուրս եկել ճանապարհից։
Վթարի հետեւանքով 30 ադրբեջանցի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կարս նահանգի հիվանդանոցներ։



























