Չինաստանը ուղեծիր է բաց թողել Երկրի դիստանցիոն զոնդավորման «Յաոգան-30» արբանյակների երրորդ խումբը: Ինչպես հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը, մեկնարկը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 03: 44-ին, հարավ-արեւմտյան Սիչուան նահանգում գտնվող Սիչան տիեզերակայանից՝ «Չանչժեն» հրթիռ-կրիչի օգնությամբ:

Արբանյակների այս խումբը նախատեսված է մթնոլորտում էլեկտրամագնիսական արտանետումների ուսումնասիրման եւ մի շարք այլ գիտական փորձերի իրականացման համար:

Երկրի դիստանցիոն զոնդավորման «Յաոգան» սերիայի առաջին չինական արբանյակը ուղեծիր էր բաց թողնվել 2006 թվականի: Այս գործարկումը դարձել է «Չանչժեն» շարքի հրթիռ-կրիչի 260-րդ մեկնարկը 1970 թվականից ի վեր: