Պերուի մայրաքաղաք Լիմայում ավելի քան 5 հազար մարդ դուրս է եկել բողոքի երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու որոշման կապակցությամբ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել, մի քանի մարդ ձերբակալվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին, որը 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների համար, երկրի գործող նախագահ Պեդրո Կուչինսկիի որոշմամբ կիրակի օրը ներում է շնորհվել: Որոշումը կայացվել է մարդասիրական հիմքերի վրա` Ֆուխիմորիի անբուժելի եւ առաջադիմող հիվանդության պատճառով:
Պերուում պատիժ կրող երկրի նախկին նախագահին դարձյալ հոսպիտալացրել են




























