Հնդիկ ճարտարապետն առանց աղյուսի կամ ցեմենտի տներ է կառուցում: Հիմնական շինանյութը սովորական ցեխն է, որը հնդիկը տեղավորում է պարկերի մեջ եւ հարվածելով ամրացնում է: Ծրագիրը Facebook-ում իր սեփական էջն ունի եւ աշխարհի բոլոր մարդկանց հրավիրում է միանալ այս հետաքրքիր զբաղմունքին:
Նախագծի հեղինակը հնդիկ ճարտարապետ Ս. Սամյուկխտան է:
Նա ասել է, որ իրեն միշտ գրավել է Earth Bag շինարարության հայեցակարգը, որի ժամանակ օգտագործվում է հողը եւ նա որոշել է այն իր նոր տան կառուցման ժամանակ կիրառել:
Ապագա տունը գտնվում է Վալյուկապարայ քաղաքում, հաղորդում է The Hindu-ն:
Սամյուկխտան տան համար որպես հիմնական ձեւ շրջանն է ընտրել: Տանը կլինի 5 սենյակ, իսկ տարածքի ընդհանուր մակերեսը՝ 92 քառակուսի մետր:




























