Ավստրալիայի հյուսիսում կոկորդիլոսի ֆերմայի սեփականատերը Սուրբ Ծնունդից առաջ գնորդների հոսքի մասին է պատմել, հաղորդում է ABC News-ը:
Crocodylus Park-ի սեփականատեր Ջովաննա Ուեբը պատմել է, որ վաճառել է բարձրակատար եւ ավստրալական կոկորդիլոսների մոտ 100 ձագերի:
«Բոլորը գժվել են, — պատմել է նա, —Բոլորը փոքրիկ կոկորդիլոս են ցանկանում»:
Որպես կանոն, սողունին Սուրբ Ծնունդի համար նվեր են գնում:
Գնում կատարելու համար անհրաժեշտ է Հյուսիսային տարածքի իշխանությունների թույլտվությունը ստանալ: Քաղաքներում կարելի է 60 սմ չգերազանցող կոկորդիլոսների պահել: Երբ կենդանին մեծանա նրան պետք է ֆերմային հանձնել:




























