Բրուկլինում դատարանը ամուսնալուծությունների գործերով փաստաբան 59-ամյա Անդրեա Քոուլմանին պարտադրել է բնակարանում ձայնամեկուսացում տեղադրել, քանի որ հարեւանները հոգնել են նրա գոռոցների դեմ պայքարելուց, հաղորդում է USA.one-ն:

Ըստ հարեւանների՝ նա ահաբեկում է կոնդոմինիումի բնակիչներին գրեթե շուրջօրյա գոռոցներով, օրինակ հետեւյալ բառերով՝ «Բռնաբարում են» կամ «Օբաման մարդասպան է»:

Ի սկզբանե Քոուլմանին դատարանին չենթարկվելու համար 31 հազար դոլարով տուգանել էին: Ավելի ուշ դատավոր Էդգար Ուոքերը այլընտրանք էր մտածել՝ կնոջը չեն տուգանի, եթե նա հրավիրի աշխատողների, որոնք իր բնակարանում ձայանմեկուսացում կտեղադրեն: եթե նա հրաժարվի, դատարանը որոշել է այն «բռնի կերպով» տեղադրել :