Ես համաձայն եմ, հոգեւորականները դժվար թե բարեհաճորեն ընդունեն այն միտքը, որ Աստված չի դիմանա գիտությանը: Բայց ես պնդում եմ, որ պատմականորեն հնագույն աստվածներից ոչ մեկը գիտության  փորձություններին չի դիմացել: Այս մասին ասել է ամերիկացի գրող Դեն Բրաունը, հաղորդում է Lenta-ն:

Նրա խոսքով աստվածները էվոլյուցիա են ապրել: Նա նշել է, որ մարդկության ապագան կապում է տեխնոլոգիաների զարգացման հետ:

 «Մենք կապված ենք լինելու այնքան ուժեղ ներքին կապերով, որոնք նախկինում լիովին անհնար էին: Նայեք, ինչ է կատարվել միջանձնային հաղորդակցության հետ վերջին տասը տարվա ընթացքում, դա զարմանալի է: Ես հավատում եմ, որ մի քանի տասնամյակ անց մենք կապված ենք լինելու միմյանց հետ մտավոր եւ հոգեւոր այն աստիճանով, որը մեզ համար դեռ անհասանելի է եւ մեր սեփական փորձը կընդլայնվի ոչ թե հոգուեր պրակտիկայով, այլ միմյանց հետ խորը կապերի շնորհիվ:

 Սա իմ անձնական համոզմուքնն է, որը հիմնված է լուրջ գիտնականների հետ խոսակցությունների եւ թեոլոգիական աշխատանքի ուսումնասիրման վրա: Կարծում եմ, որ արտաքին Աստծո հանդեպ մեր պահանջմունքը կնվազի եւ ի վերջո կվերանա»: