Բոստոնի թանգարանը պատրաստ է 10 մլն դոլար վճարել 27 տարի առաջ գողացված նկարների մասին տեղեկությունների համար: Սակայն առաջարկը ուժի մեջ է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, գրում է USA.one- ը:

1990 թվականին Բոստոնում Isabella Stewart Gardner թանգարանից գողացվել են մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ 13 նկարներ, այդ թվում Դեգայի, Մանեի, Ռեմբրանդտի եւ Վերմերի նկարները:

Կասկածյալները չեն հայտնաբերվել, ինչպես եւ կտավները:

The Associated Press-ը հաղորդում է, որ 1990-ի մարտի 18-ին ոստիկանական համազգեստով երկու տղամարդ մտան թանգարան: Նրանց խոսքով՝ անկարգության մասին հաղորդման լուրից հետո ժամանել էին թանգարան: Պահակը նրանց ներս է թողել: Որոշ ժամանակ անց, ոստիկաններին նկուղում ձեռնաշղթաներով փակված են գտել, իսկ գողերը նկարների հետ անհետացել են:

 2015-ին ՀԴԲ-ն պատմել էր, որ երկու կասկածյալները, որոնք Բոստոնի հանցավոր խմբի ներկայացուցիչներ են, մահացել են:

Սակայն ապացույցների բացակայության պատճառով նրանց երբեք չեն ձերբակալել:

Մինչդեռ գողության հետ կապված հանցագործությունների նկատմամբ հինգ տարվա վաղեմության ժամկետը լրացել է ավելի քան 20 տարի առաջ: Հետեւաբար, գողերը, նույնիսկ եթե դրանք հայտնաբերվեն, չեն կարող պատասխանատվության ենթարկվել: