Չիլիի խաղաղօվկիանոսյան մերձափից ոչ հեռու տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով  03.54-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Տալտալ քաղաքից 63 կմ հյուսիս-արեւելք, օջախը՝ 53 կմ խորությամբ:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Երկրաբանական ծառայությունը նշել է երկրաշարժի հետեւանքների սպառնալիքի կանաչ մակարդակ, որը զոհերի եւ տնտեսական վնասի փոքր հավանականություն է նշանակում: