Մեդիսոն քաղաքի ոստիկանությունը կալանավորել է վարսահարդարին, որը կանխամտածված կերպով կտրել է իր այցելուի ականջը, հաղորդում է USA.one-ը:

Սկզբում վարսդահարդարը խնդրել է 22-ամյա տղամարդուն հանգիստ նստել աթոռի վրա, իսկ հետո հավանաբար բարկանալով այցելուի անհնազանդության համար, մկրատով կտրել է նրա ականջը:

Սակայն նա դրանով չի բավարարվել: Նա կտրվածքի մեքենայով այցելուի գլխի մեջտեղում մեկ գծով ամբողջությամբ սափրել է նրա մազերը՝ ձեռք չտալով մնացած մազերին:

46-ամյա վարսահարդար Խալեդ Շաբանին զինված հարձակման եւ խուլիգանութայն կասկածանքով կալանավորվել է: Ձերբակալվածը կատարվածը դժբախտ դեպք է անվանում: