Դալասում հայտնի փաստաբանը շատ թանկ է վճարել առաջին ժամադրության համար: AP-ն հաղորդում է, որ Էնթանի Բազբի փաստաբանը Լինդա Լեյմանի հետ առաջին հանդիպումից հետո զրկվել է արվեստի գործերի իր հավաքածուի մի մասից: Հարբած կնոջ հասցրած վնասը 300 հազար դոլար է գնահատվում:
Հանդիպումից հետո զույգը գնացել է Բազբիի տուն: Սակայն նրա խոսքով կինը շատ հարբած է եղել եւ նա որոշել է տաքսի կանչել: Այդ գաղափարը սակայն կնոջը դուր չի եկել եւ նա որոշել է թաքնվել տանը: Երբ էնթոնին գտել է նրան, երկրորդ տաքսին է կանչել: Լինդան հունից դուրս է եկել, հրաժարվել է գնալ եւ սկել է ամեն ինչ կոտրել: Նրա ձեռքի տակ են հայտնվել մի քանի նկարներ, որոնք նա պատռել է եւ կարմիր գինի լցրել, այդ թվում Էնդի Ուորխալայի երկու նկար, յուրաքանչյուրը 500 հազար դոլար արժողությամբ:
Լինդային մի շարք քրեական հոդվածներով մեղադրանք է ներկայացվել:




























