Հարավային Կորեայի իշխող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության ղեկավար Չհու Մի Էն հորդորել է կառավարությանը Կորեայի օկուպացիայի տարիների սեռական ստրկության վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել Ճապոնիայի հետ։ Այս մասին նա հայտարարել է իր օգնականնների հետ հանդիպման ժամանակ։
«Անհրաժեշտ է նոր համաձայնագիր, որը կգոհացնի պատերազմական հանցագործությունների զոհերին»,-շեշտել է Չհու Մի Էն: «Պայմանագիրը, որի նպատակն է ճշմարտության կոծկումը եւ ոչ դրա բարձրաձայնումը, չի կարող ընդունվել հասարակության կողմից»,-ավելացրել է կուսակցության ղեկավարը:
Նա նաեւ հորդորել է Ճապոնային զգացմունքային չարձագանքել: «Տոբուրո» կուսակցության ղեկավարի խոսքով՝ Տոկիոն պետք է մտածի, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը ազգային շահերի եւ ազգային հեղինակության տեսանկյունից:
Դեկտեմբերի 28-ին Հարավային Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը սխալմունք է համարել Ճապոնիայի հետ 2015 թվականին կնքված համաձայնագիրը, որի նպատակն էր սեռական ստրկության խնդրի կարգավորումը Ճապոնիայի կողմից Կորեայի օկուպացման ընթացքում: Ավելի վաղ երկրի ԱԳՆ-ն հրապարակել էր այս հարցով հատուկ կոմիտեի զեկույցը։ Այնտեղ նշված էր, որ համաձայնագիրը քաղաքական բնույթ ուներ եւ հաշվի չէր առնում ռազմական հանցագործությունների զոհերի կարծիքը։
2015 թվականի դեկտեմբերին Հարավային Կորեայի նախկին նախագահ Փաք Կին Հեն եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բանակցությունների արդյունքում պայմանավորվեցին վերջնականապես լուծել 1910-1945թթ. օկուպացիայի ընթացքում սեռական ստրկության խնդիրը: Մասնավորապես, Տոկիոն Կորեայում պատերազմական հանցագործությունների համար պաշտոնապես ներողություն էր խնդրել եւ 8,9 միլիոն դոլար փոխանցել է զոհերի օգնության հիմնադրամին:
Սեուլի տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մոտ 200 հազար կորեացի եւ չինացի կանայք ստիպված են եղել սեռական հարաբերություններ ունենալ ճապոնական զինվորների հետ:




























