2017 թվականի Իսպանիայի գլխավոր բառը «ապորոֆոբիան» է՝ աղքատությունից ու աղքատներից վախը։

Այսպիսի ընտրություն կատարվել է Fundéu հիմնադրամի մասնագետների կողմից, որոնց հիմնական նպատակն է լրատվամիջոցներում իսպաներենի պատշաճ օգտագործմանը նպաստելը:

 Ապորոֆոբիա»-ից բացի, այս ցուցակում ներառված էին նաեւ «տուրիզմոֆոբիա» (բացասական վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ), «machoexplicación» («մաչո» եւ «բացատրել» բառերից՝ փափկացնող ձեւակերպումներ տղամարդկանց խոսքում, երբ նրանք խոսում են կանանց հետ), noticias falsas՝ կեղծ լուրեր (fake news) եւ այլ բառեր:

«Ապորոֆոբիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է իսպանացի փիլիսոփա Ադելա Կորտինան 1990-ականներին։ Նա գտնում էր, որ քսենոֆոբիան ու ռասիզմը կապված են ոչ թե ազգային կամ ռասայական վախերի հետ, այլ աղքատության վախի հետ։

Նշենք, որ հիմնադրամը ընտրում է տարվա  բառը արդեն հինգերորդ անգամ: 2013 թ.  որպես տարվա բառ է ճանաչվել escrache տերմինը `այն անձի գտնվելու վայրի ցուցադրումն է (աշխատանքի, տան), որի դեմ ուղղված է  բողոքի ցույց: 2014 թվականին տարվա խոսքը «սելֆի» էր, 2015 թվականին` «փախստական», 2016 թվականին` «պոպուլիզմ» բառերը:

Իսպաներենը 470 միլիոն մարդու համար մայրենի լեզու է հանդիսանում,այսինքն՝ երկրորդը աշխարհում չինարենից հետո: