Պեկինի մետրոպոլիտենի ամբողջությամբ ավտոմատացված անօդաչու գնացքներով առաջի գիծը շաբաթ պաշտոնապես գործարկվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հետուստաալիքին:
14.4 երկարությմաբ Պեկինի «Յանֆան» մետրոյի նոր ճյուղը միացնում է Պեկինի Յանշան արվարձանը մայրաքաղաքի Ֆանշան շրջանի հետ: Ընդհանուր առմամբ նոր գիծն ունի 9 կայարան:
Ամբողջությամբ ավտոմատացված գնացքները կարող են ժամում 80 կմ արագություն զարգացնել:
Ընդ որում արտակարգ իրավիճակի դեպքում գնացքում կլինի նաեւ մեքենավար:
Ամբողջությամբ ավտոմատացված գնացքները Չինաստանում նորություն չեն, սակայն սրանք առաջինն են, որ մշակվել եւ արտադրվել են երկրի ներսում:




























