Երբեմն մարդիկ լավ քնելու համար որոշում են երեկոյան մեկ- երկու բաժակ ալկոհոլ խմել։ Իրոք դա որոշ ժամանակ օգնում է, սակայն հետո սկսվում են լուրջ խնդիրներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքին մասնակցում են երկու տեսակի պրոցեսներ՝ գրգռումն ու արգելակումը։ Ալկոհոլի հիմնական գործող նյութը՝ էթանոլը, ուժեղացնում է գամմա- ամինաճարպային թթուների գործունեությունը, որոնք պատասխանատու են արգելակման պրոցեսների համար ու ճնշում է գլուտամինային թթվի ակիվությունը, որը գրգռում է նյարդային համակարգը։ Հետեւաբար, ուղեղը ավելի վատ ու ավելի դանդաղ է արձագանքում գրգռիչներին, փոխարենը ավելի արագ է հանգստանում։ Բնականաբար այս վիճակում քնելն ավելի հեշտ է։

Բացի դրանցի էթանոլը ուղեղում ուժեղացնում է ադենոզինի՝ քունը խթանող ու ակտիվությունը ճնշող նյութի արտադրությունը։ Հետազոտողները ենթադրում են, որ արթուն ժամանակ ադենոզինի խտությունը ուղեղում աճում է, իսկ քնի ժամանակ՝ նվազում։ Զարմանալի չէ, որ խմած մարդը ավելի արագ է անջատվում, հատկապես եթե հոգնած է, չէ՞ որ օրգանիզմը ձգտում է ազատվել ադենոզինի ավելցուկից։ Նաեւ ալկոհոլը նպաստում է դոֆամինի ու էնդորֆինի արագ ազատմանը՝ հորմոններ, որոնք նույնպես բարերար են ազդում քնի վրա։

Ոգելիցը միանշանակ վնասակար է ապնոէով տառապողների համար ։ Ապնոեն 20-30 վայկյանով թոքային օդափոխանակության ընդհատումներն են։ Պարզ ասած՝ քնածը շնչահեղձ է լինում։ Դա բացատրվում է նրանով, որ էթանոլը ճնշում է ուղեղի շնչառական կենտրոնը ու շնչարգելությունից արթնանալու բնազդը։

Քնելուց առաջ թեկուզ քիչ քանակությամբ ոգելից ընդունելը կարող է կախում առաջացնել։ Բանն այն է, որ օրգանիզմը արագ է հարմարվում փոքր քանակություններին ու սկսում է ավելի մեծ քանակություն պահանջել։ Գիտնականները պարզել են, որ նման սովորություն է ձեռք բերվում երեք օրվա ընթացքում ։ Դրանից հետո մեկ բաժակ գինին այլեւս քնաբեր ազդեցություն չի թողնում։

Չնայած անքնությունն ինքնին կարող է հարբեցողության պատճառ դառնալ։ Հետազոտողները պարզել են, որ քնի հետ կապված խնդիրներ ունեցողները կրկնակի հաճախ են տառապում ոգելիցի հանդեպ կախումից, քան նրանք, ովքեր նման խնդիրներ չունեն։ Անքնությունն ու հարբեցողությունը արատավոր շղթա են կազմում, որը հաճախ հնարավոր է լինում  միայն բժշկի օգնությամբ ճեղքել։